Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների հետ հաջորդ ուրբաթ քննարկելու է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանման ուղիները ՝ Հորմուզի նեղուցում միջազգային նավարկության անվտանգության պահպանելու համար։
«Միջուկային համաձայնագիրը միակն է իր տեսակով, որն արգելում է Իրանին ձեռք բերել միջուկային զենք և մենք կշարունակենք համատեղ աշխատանքները ՝ Իրանին զսպելու նպատակով»,- նշում է նա։ Նա նաև հավել նշել է, որ Իրանի թեմատիկայով բանակցությունները կընթանան Յոթի խմբի (G7) դրական երկխոսության “ավանդույթներով”՝ միտված կլինեն լարվածության առավելագույնս նվազեցմանը։
Արտգործնախարաը հավելել է, որ նրանք ունեն միջազգային աջակցության կարիք Հորմուզի նեղուցում միջազգային տեղաշարժերի սպառնալիքներին դիմադրելու համար:
Բրիտանիայի արտգործնախարարության հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ Հելսինկիում հանդիպման ժամանակ Ռաաբը նաև բարձրացնելու է Հոնկոնգում անկարգությունների թեման՝ շեշտադրելով, որ Մեծ Բրիտանիան այն դիրքորոշմանն է, որ այս հարցում առաջընթացը հնարավոր է ապահովել միայն խաղաղ և կոնստրուկտիվ տարբերակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






