Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հայտարարություն է տարածել Վրաստանի Չորչանա գյուղի մոտ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
Թվիթերյան միկրոբլոգում տարածած հայատարարության մեջ մասնավորապես նշվում է․
« Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի սպառազինումը անընդունելի է և անհանգստացնող։ Պուտինը և իր կառավարությունը շարունակում են անխոհեմ կերպով անտեսել այլ ազգերի ինքնիշխանությունը։ Ռուսաստանաը պետք է դադարեցնի իր ապակառուցողական գորոծողությունները և հարգի Վրաստանի ինքնիշխանությունը»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Վրաստանի արտգործնախարարությունը հայատարարություն էր տարածել, ըստ որի՝ Հարավային Օսիայի իշխանությունների կողմից Չորչանա գյուղի մերձակայքում ռազմական տեխնիկայի և անձնակազմի ենթադրյալ մոբիլիզացում կա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






