ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերց է հղել ՝ Արցախի անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ուղերցում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, անցած 28 տարիների ընթացքում Արցախն ապացուցել է, որ արժանի է իր լիարժեք տեղն ունենալու քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհում:
Իմ գործունեության կարևոր ուղղությունն եմ համարում միջազգային հարթակներում Արցախի ժողովրդավարական ճանաչելիությանը նպաստելը՝ աշխատանք տանելով միայն մարդու իրավունքների տեսանկյունից և բացառելով քաղաքական որևէ գործոն»:
Արման Թաթոյանը կարևորել է արցախցիների իրավունքների պաշտպանությունը և ընդգծել, որ այն չպետք է պայմանավորված լինի Արցախի քաղաքական կարգավիճակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






