ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա կապակցությքամբ: Ուղերձում ասվում է.
«Արցախի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ:
Այս օրը պատմական է բոլորիս՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, համայն հայության համար. 28 տարի առաջ այս օրն Արցախը հռչակվեց Հանրապետություն՝ փաստացի անկախանալով Խորհրդային Ադրբեջանից և բռնեց անկախ պետականության կերտման ուղին: Այդ ուղին լի էր փորձություններով և հաջողություններով, կորուստներով և ձեռքբերումներով, պատերազմներով և հաղթանակներով: Արցախյան ազատամարտը հայ ժողովրդի պատմության փայլուն էջերից է և մեր հավաքական հպարտության մարմնավորումը: Պատմական այդ օրվանից անցել է 28 տարի, և ազատ ու անկախ Արցախն այսօր կայացած քաղաքական և պատմական իրողություն է:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայ ժողովրդի հաղթանակների գրավականը մեր միասնությունն է, մեր միահամուռ ու անկոտրում կամքը՝ հանուն ազատության, հանուն անկախության, հանուն մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման: Հենց այդպես են կերտվել մեր համազգային հաղթանակները: Հենց այդպիսի համաժողովրդական միասնության մարմնացում էր նաև թավշյա հեղափոխությունը, որի հիմքում պայքարն էր հանուն ավելի ազատ, ժողովրդավար ու զարգացող հայրենիքի։ Թավշյա հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են, և այդ արժեքները շարունակաբար արմատավորվելու են ողջ հայության շրջանում՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»:
Նիկոլ Փաշինայնն ընդգծել է, որ Արցախի անվտանգությունը մեր առաջնահերթություններից է, և ամեն ինչ արվելու է այդ անվտանգությունն ապահովելու համար:
Իր խոսքը եզրափակելով՝ Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Սիրելի՛ արցախցիներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա առթիվ։
Փա՛ռք ու պատիվ մեր հերոսներին, ովքեր կյանքը չխնայեցին և չեն խնայում հանուն Արցախի:
Փա՛ռք Արցախի հերոսական ժողովրդին:
Փա՛ռք միասնական և հաղթանակած հայ ժողովրդին»:
Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար․ Մակրոն
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա...