ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Նգույեն Սուան Ֆուքին՝ անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերություններն ու գործակցությունը: Ուրախալի է, որ մեր երկրներն ունեն միասնական ձգտում՝ առաջ շարժվելու ավելի խորը փոխգործակցության և բարեկամության ուղիով»:
Վարչապետը նաև նշում է, որ ջերմությամբ է հիշում վերջերս կայացած իր պաշոտանական այցելությունը Վիետնամ և հույս է հայտնում, որ համատեղ ջանքերի շնորիվ կյանքի կկոչվեն հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Նիկոլ Փաշինյանը քաջ առողջություն է մաղթել Վիետնամի վարչապետին, իսկ Վիետնամի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
Վիետնամի անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալաիստական Հանրապետության նախագահ Նգույեն Ֆու Չոնգին։
Նախագահը մասնավորապես համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև սերտ կապերը կշարունակեն հիմք ծառայել առավել արգասաբեր հարաբերությունների ձևավորման համար, և երկկողմ առևտրի, բազմաոլորտ կապերի խթանմանն ուղղված համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի։