ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Օլեքսի Հոնչարուկին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Վարչապետի ուղերձում նշվում է.
«Հարգելի պարոն վարչապետ.
ընդունեք խնդրեմ իմ ջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքներն Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրագործել նախագծած բոլոր ծրագրերն՝ ի փառս Ուկրաինայի զարգացման և բարեկեցության»:
ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամությունը և վստահությունն ամուր հիմք կծառայեն երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
Նիկոլ Փաշինյանը նորանշանակ վարչապետին հաջողություն է մաղթել պատասխանատու պաշտոնում, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






