ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ վճիռը Սահմանադրական դատարանը, ամենայն հավանականությամբ, կկայացնի սեպտեմբերի 4-ին` օրվա երկրորդ կեսին: Այս մասին հայտարարել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
Էդգար Ղազարյանի խոսքով ՍԴ-ում դատական նիստը շարունակվում է և այսօրվա ընթացքում վճիռը չի հրապարկվելու:
«Ամենայն հավանականությամբ, վճիռը կլինի վաղը` օրվա երկրորդ կեսին: Առնվազն մեկ ժամ առաջ մենք կհրապարակենք, թե հստակ, որ ժամին դատարանը կընթերցի վճիռը»,-սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդգար Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Սահմանդրական դատարանը սեպտեմբերի 3-ին ժամը 11:00-ից քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը:
Քոչարյանը ՍԴ-ին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






