Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։
ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի խոսքով՝ ներկայումս իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը, իսկ թե ինչ պահանջներ են ներառված լինելու դրանում կմանրամասնվի ավելի ուշ:
Հիշեցնենք, նախօրեին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսի ժամանակ ներս է մտել մանկական ուռուցքաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը: Վերջինս հայտարարել է, որ որոշ հարցեր ունի նախարարին, սակայն Արսեն Թորոսյանը լքել է ասուլիսի դահլիճը:
Հավելենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշմամբ սեպտեմբերի 3-ին աշխատանից հեռացրել է Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ-ի տնօրեն Արմեն Տանանյանը։ Տանանյանի՝ աշխատանքից հեռացվելուց հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ-ի օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ, ուռուցքաբան-ուրոլոգ Վարուժան Շահսուվարյանը։
Անդրանիկ Քոչարյանը մտահոգված է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից իր վարքագիծն արդարացնելու փորձերի բացակայությամբ․ ԶԼՄ
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մտահոգված էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները չեն փորձել արդարացնել լրագրողի նկատմամբ...