Ռուսաստանն աջակցում է Հայաստանի՝ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Երկրորդ աշխարհամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին չմասնակցելու որոշմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկատվություն էր տարածել՝ ըստ որի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վարշավայում կայանալիք Երկրորդ աշխարհամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։
Հավելենք, որ Վարշավայում կայանալիք Երկրորդ աշխարհամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցության հրավեր չի ստացել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






