Սեպտեմբերի 3-ին դոլարի փոխարժեքը հասել է վերջին երկու տարիների ընթացքում այլ արժույթների նկատմամբ գրանցված ամենաբարձր ցուցանիշին։ Դոլարի ինդեքսը հատել է 99 միավորը և շարունակել է աճել `մինչև 99,30։
Նման մակարդակներ չեն գրանցվել 2017-ի մայիսից ի վեր։ Այսպես, օգոստոսի 3-ի դրությամբ ,դոլարի փոխարժեքը տարբեր արժույթների նկատմամբ ունի հետևյալ տեսքը․1 դոլարի դիմաց 0,91 եվրո, 0,73 ՀՓԻ(հատուկ փոխառելիության իրավունք), 66,78 ռուբլի, 106,04 Իեն, 7,17 Յուան։
Նշենք, որ ըստ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակման, 2019թ. հունիսին 1 ԱՄՆ դոլարի, 1 ԵՎՐՈ-ի և 1 ռուսական ռուբլու արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքներն, ըստ ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության, կազմել են, համապատասխանաբար` 478.47, 540.18 և 7.46 դրամ: Ավելին, տարվա առաջին կիսամյակի վերջի դրությամբ ԱՄՆ դոլլարի փոխարժեքը կազմել է 481.10 դրամ, մինչդեռ կիսամյակի միջին ցուցանիշը կազմել է 484.16 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






