Թուրքիայի ռազմաօդայի ուժերի ստորաբաժանումները Ռուսաստանի Գատչինա քաղաքում սկսել են ռուսական C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը շահագործելու վերապատրաստման դասընթացները։ Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հայտարարության՝ դասընթացներին մասնակցում են նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարության բարձրաստիճան սպաներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: Առաջին խմբաքանակի մատակարարումը սկսվել էր հուլիսի 12-ին և ավարտվել՝ հուլիսի 25-ին:
Ռուս-թուրքական գործարքը ճգնաժամ առաջացրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում․ ԱՄՆ-ն ի սկզբանե պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը Թուրքիային հեռացրեց նոր սերնդի ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից:
Հավելենք, որ օգոստոսի 27-ից սկսվել է C-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային:
Նոր ուժի ձևավորման մեկնարկ, ԱՄՆ առաջարկ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակում․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից
Հուլիսի 13-18-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը...