Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով վերջանական որոշում դեռևս չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ հստակ չի կարող ասել՝ որոնք կլինեն հետագա գործողություններն այս ուղղությամբ:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ամուլսարի հարցով քննարկումները շարունակվում են և առաջիկայում պատկան մարմինները կանդրադառնան հարցին:
«Վարչապետի հանձնարարությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստել է իր մոտեցումները նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ»,-ասաց Վլադիմիր Կարապետյանը։
Անդրադառնալով հարցին, որ Կառավարության տարածած հաղորդագրությունում նոր ՇՄԱԳ իրականացնելու հարցը հստակ նշված չէ, Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ պատճառն այն է, որ Ամուլսարի հարցի կարգավորման վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չկա։
«Երբ քննարկումները լինեն վերջնական, մենք այդ մասին կհայտարարենք»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






