Հայաստանը երբևէ չի համաձայնի, որ Ադրբեջանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում դառնա դիտորդ կամ գործընկեր պետություն:
Այս մասին սեպտեմբերի 5-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Ադրբեջանը ՀԱՊԿ-ում, ո՛չ դիտորդ, ո՛չ գործընկեր պետություն չի դառնալու։ Հայաստանը դրան երբևէ համաձայնություն չի տալու»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրինագծին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






