Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը՝ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի գլխավորությամբ. հաղորդում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում Վազգեն Յակուբյանը և ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը ներկայացրել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման խթանմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև կազմակերպության գործունեության նոր ուղղությունները։
Մասիս Մայիլյանը ողջունել է ՀԲԸՄ ակտիվ մասնակցությունը Արցախում տարբեր զարգացման ծրագրերի գործում։ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը՝ ուղղված արտերկրում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանն ու հանրապետության շահերի առաջմղմանը։ Նա վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցելու հանրապետությունում ՀԲԸՄ կողմից ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






