ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է ֆրանսիական THALES Group ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էին ընկերության ռազմավարության և գործընկերության հարցերով փոխնախագահ Ֆիլիպ Վալերին և նույնականացման ու բիոմետրիկ լուծումների բիզնես ուղղության ոլորտային մարկետինգի և վաճառքի հարցերով ընկերության փոխնախագահ Ժերոմ Սիոնը։
Հանդիպման ընթացքում ֆրանսիական ընկերության պատվիրակությունը հայտնել է իր պատրաստակամությունը ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցելու համար՝ մասնավորապես,գիտության զարգացման և հետազոտական բաղադրիչի ամրապնդման շրջանակներում։
Նախարարն էլ իր հերթին նշել է, որ հետազոտությունը պետք է փոխկապակցված լինի տնտեսության հետ, իսկ THALES Group ընկերությունն ունի այդ հնարավորությունները և կարող է իր ներդրումն ունենալ։
Հիշեցնենք, որ THALES Group-ը պատրաստում է էլեկտրոնային համակարգեր և մատուցում ծառայություններ ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության ոլորտներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






