Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:13

Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Շուշի այցելելու Բաքվի հրավերը

Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Շուշի այցելելու Բաքվի հրավերը

Ադրբեջանում Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։

Նա նշել է, որ դա դիտվում է որպես անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ՝ հավելելով, որ ամերիկյան և ֆրանսիական կողմերի կարծիքով «հակամարտությունը դեռ ավարտված չէ»։

Հաջիևը նաև ընդգծել է, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, չեն նպաստել հակամարտության կարգավորմանը. «Նրանք վատնել են մեր ժամանակը, ամբողջ 30 տարի։ Չընդունելով հրավերը՝ նրանք հերթական անգամ անտեսեցին մեզ»։ 

Վերջին շրջանում Բաքուն հաճախ է դժգոհում արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում արևմտյան գործընկերների քաղաքականությունից։ Օրինակ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ չփորձեն «վերակենդանացնել» «գործնականում անգործունյա Մինսկի խումբը», քանի որ դա կհանգեցնի Վաշինգտոնի հեռանալուն ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի որոշումը՝  Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների ավագ խորհրդական նշանակելու մասին, «զարմանք է առաջացնում, քանի որ ցուցադրում է տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրականությունից հեռու մոտեցում»:

Օգոստոսի 25-ին Բլինկենը Ռիկերին նշանակել է Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական։ Ռիկերն այս պաշտոնում կծառայի իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ և գլխավոր բանակցող՝ Ժնևի միջազգային քննարկումներում ԱՄՆ պատվիրակության համար, նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Պետքարտուղարությունից հայտնել են, որ Ռիկերն իր նոր պաշտոնում և միջնորդությամբ համախոհ-գործընկերների, ինչպիսին, օրինակ, ԵՄ-ն է, կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+