Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:13

Ադրբեջանն ԱՄՆ-ին սպառնացել է հեռացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից

Ադրբեջանն ԱՄՆ-ին սպառնացել է հեռացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից

Ադրբեջանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին «գործնականում չգործող Մինսկի խմբին» վերակենդանացնելու փորձերից, քանի որ դա կհանգեցնի Վաշինգտոնի հեռացմանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլլաևին:

Աբդուլաևան ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի որոշումը՝  Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների ավագ խորհրդական նշանակելու մասին, «զարմանք է առաջացնում, քանի որ ցուցադրում է տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրականությունից հեռու մոտեցում»:

Աբդուլաևայի խոսքերով, Բաքվի դիրքորոշումը Մինսկի խմբի վերաբերյալ բազմիցս և հստակ արտահայտվել է ամենաբարձր մակարդակով:

«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է, և Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ մեր գործընկերները, պետք է հասկանան, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների փոխկապակցումը ղարաբաղյան հարցի հետ ոչ մի կերպ չի ծառայում կարգավորմանը», — ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը։

Բլինկենն ավելի վաղ Ռիկերին նշանակել էր Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական։ Այդ պաշտոնում Ռիքերը կկատարի նաև ԱՄՆ-ի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և Ժնևի միջազգային քննարկումներում ԱՄՆ-ի պատվիրակության առաջատար բանակցողի գործառույթները, հստակեցրել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը: Գերատեսչությունում նշել են, որ Ռիկերը փոխգործակցելու է ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ, օրինակ, ԵՄ-ի հետ, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերի շրջանակներում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսություն հաստատվի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+