Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը քննարկել է հայկական երկու պետությունների ԶՈՒ համագործակցության շրջանակներում կատարած աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախանշել անելիքները: Այս մասին հայտարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։
Արտակ Դավթյանը նշել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև մարտական հենակետերում ինժեներական կահավորման, փորձի փոխանակման մի շարք այլ հարցերի:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ՀՀ և ԱՀ ԶՈՒ համագործակցությունը դրական է գնահատում։
Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Արտակ Դավթյանն իրավիճակը գնահատել է կայուն-հանգիստ։
«Միևնույն ժամանակ վստահ եմ, որ ցանկացած պահի հայկական զինված ուժերը պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները»,-նշել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Ստեփանակերտում կայացել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հանդիպումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






