Սիրիայի հարցը մեզ համար շատ զգայուն է և մենք դա արտահայտում ենք մեր մարդասիրական առաքելությունն իրականացնելու միջոցով։ Այս մասին հատարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ամփոփելով Երևանում կայացած դեսպանահավաքի արդյունքները։
«Սիրիայի խնդրի կարգավորման գործընթացը չափազանց դինամիկ և բազմաշերտ է։ Սիրիայի հարցում մենք առաջին հերթին ունենք մեր արտահայտված գերակայությունը, որը վերաբերում է մեր հայրենակիցների անվտանգությանը», — ասաց նախարարը։
«Սիրիական հիմնախնդրի կարգավորման հարցում համագործակցության բազմաթիվ գործընկերների հետ, և այդ բոլոր ուղղություններում ունենք մեր գերակայությունը՝ հաշվի առնելով միջազգային ներկայիս հարաբերությունների օրակարգը։ Յուրաքանչյուր գործընկերոջ հետ մեր հարաբերությունները կառուցում ենք՝ բացառելով այդ հարաբերությունների կառուցումը մեր մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






