Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները դրված են բավական ամուր հիմքերի վրա, հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում որևէ տարածայնություն չկա։ Այս մասին այօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Ունենք որոշ դատական, իրավական բնույթի գործընթացներ, սակայն միջպետական մակարդակով Հայաստանն ու Ռուսաստանը կարող են և ունակ են պահպանել այն կարևոր օրակարգը, որի հիմքում է երկրների դաշնակցային հարաբերությունների խորացնելու նպատակը։
«Դատական գործընթացների և հայ-ռուսական հարաբերությունների միջև այս մասով փոխկապակցվածություն գոյություն չունի և չի կարող ունենալ», ասաց Զոհրաբ Մնացականյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






