Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է համահայկականության գերակա խնդիրների և այդ համատեքստում համերաշխության, միասնականության և զարգացման համազգային նպատակների մասին։ Այս մասին այօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում ունեցած ելույթի ժամանակ վերահաստատել է Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի ունեցած սկզբունքային մոտեցումներ։
«ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Մենք շարունակելու ենք ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքներն այդ ուղղությամբ»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






