Հայաստան-ԵՄ հարաբերություններում վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսության մեկնակը նախանշվում է 2020 թվականին:Սա արտահայտված է նաև Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջին փաստաթղթում։
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Վիզաների ազատականացման հարցը մեզ համար գերակայություն է և այդ գործընթացն օր առաջ սկսելը մեզ համար շատ կարևոր է»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը։
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ այս հարցում Հայաստանը նախաձեռնողական է և այս ուղղությամբ երկկողմ ձևաչափով ակտիվ քննարկում է ընթանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






