Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանի որոշումից հետո միջնորդություն են ներկայացարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ փոխելու երկրորդ նախագահի խափանման միջոցը և դադարեցնելու քրեական հետապնդումը։
Պաշտապանների կողմից տարածած հայատարարության մեջ նշվում է նաև, որ իրենք դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որ ներկայացված միջնորդությունները հանձնվեն և քննության առնվեն անհապաղ։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում էր կայացրել. 1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր, 2.ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






