«Ականատես» դիտորդական առաքելությունն Արցախում իր գործընկեր «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպության հետ համատեղ Արցախի Հանրապետությունում 2019 թ․ սեպտեմբերի 8-ին կդիտարկի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
«Ականատես»-ի շուրջ 80 կարճաժամկետ դիտորդներ Արցախից և Հայաստանից կդիտարկեն քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և արդյունքների ամփոփման գործընթացները Արցախի Հանրապետության 40 տեղամասերում։
Բացի տեղամասերից շրջիկ դիտորդների 10 խումբ կդիտարկեն քվեարկության գործընթացները դիտորդությունից դուրս մնացած տեղամասերում և տեղամասերին հարող տարածքներում, ինչպես նաև ըստ անհրաժեշտության կայցելեն թեկնածուների նախընտրական շտաբներ։
Քվեարկության օրը «Ականատես»-ը պարբերաբար կհրապարակի տեղեկատվություն քվեարկության գործընթացների վերաբերյալ առաքելության ֆեյսբուքյան էջում։
Սույն առաքելությունը հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության Կառավարության ֆինանսական աջակցությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






