Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Ալիև հանդիպում:
Լուրի իսկությունը պարզելու նպատակով Armenia Today-ը կապվեց Կառավարության լրատվական վարչության հետ, որտեղից ոչ հաստատեցին, ոչ հերքեցին տեղեկությունը:
«Հաստատում ունենալուն պես կտեղեկացնենք ձեզ»,- պատասխանեցին մեզ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները հանդիպել են երեք անգամ: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 23-ին Բրյուսելում: Նրանք հանդիպումներ են ունեցել նաև 2021 թվականի դեկտեմբերի 14-ին և այս տարվա ապրիլի 6-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






