Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:10

Հայաստանը ներկայացրեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի իր թեկնածության առաջնայնությունները

Հայաստանը ներկայացրեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի իր թեկնածության առաջնայնությունները

Սեպտեմբերի 6-ին Հայաստանը մասնակցեց Amnesty International և International Service for Human Rights ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի թեկնածու երկրների համար կազմակերպված հանդիպմանը, որին մասնակցում էին ինչպես ՄԱԿ-ի անդամ պետությունները, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Այս մասին հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

Միջոցառմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրեց Մարդու իրավունքների խորհրդում 2020-2022 ժամանակահատվածի համար Հայաստանի առաջնայնությունները և հանձնառությունները՝ ընդգծելով, որ Հայաստանի ձգտումն առաջին անգամ ընտրվելու Մարդու իրավունքների խորհրդում հիմնված է մարդու իրավունքների համընդհանրության և փոխկապվածության տեսլականի ու ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում Հայաստանի նշանակալի առաջընթացի վրա։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարությունը մշակել է բարեփոխումների հավակնոտ և համապարփակ ծրագիր, որը միտված է ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ու մարդու իրավունքների պաշտպանության գործընթացն անշրջելի դարձնելուն։ Հայաստանի առաջնայնությունների թվում Մհեր Մարգարյանը շեշտեց ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների կանխարգելումը՝ ներկայացնելով այդ ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված քայլերը ՄԱԿ-ում, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդում։

Հանդիպման ընթացքում Մհեր Մարգարյանը պատասխանեց ՄԱԿ-ի անդամ պետությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+