Ինչպես նշված է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, ժամը 20.00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 67326 ընտրող՝ ընտրելու իրավունք ունեցող 103010 քաղաքացիներից:
Մասնակցության ամենամեծ տոկոսը գրանցվել է Ասկերանի շրջանում՝ 76,7%:
Մայրաքաղաք Ստեփանակերտում իրենց քաղաքացիական պարտքը կատարել է ընտրողների 55,5%-ը:
Ընտրություններին մասնակցում են 409 համայնքի ղեկավարի և 1394 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ:
Հիշեցնենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում ամփոփում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք:
ԵՄ պաշտոնյաները կարևորել են կառույցին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մասին օրենքի ընդունումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը...