Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:29

Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում առայժմ չունենք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրում է Ջերմուկի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները: ՀՀ վարչապետի խոսքով՝ եթե հիմա նույնիսկ դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացվեն, այնտեղ շինարարական աշխատանքները չեն մեկնարկի մինչև 2020 թվականի ապրիլ: Այս մասին ՀՀ վարչապետը հայտարարել է Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

«Ջերմուկ քաղաքի բնակիչներին խնդրում եմ ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները, որովհետև այդ ճանապարհները փակելու անհրաժեշտություն չունեք։ Ունեք կառավարություն, որը, եթե տեսնի, որ այդ ճանապարհները փակելու լեգիտիմ անհրաժեշտություն կա, ինքն իր լծակներով, օրենքով իրեն վերապահված լիազորություններով կգնա ճանապարհներ կփակի»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ առնվազն այս պահի դրությամբ Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում չկա:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բնապահպանության տեսչական մարմնին հանձնարարել է Ամուլսարում սկսել ստուգումներ՝ շրջակա միջավայրի նախարարի բարձրացրած որոշ հարցեր պարզելու համար:

«Կան կետեր, որոնց ստուգումը տեսչական մարմնի իրավասությունների մեջ չի մտնում։ Այս հարցերի վերաբերյալ պետք է պատասխան տա Քննչական կոմիտեում ընթացող քրեական գործը։ Իսկ այն հարցերը, որոնց պատասխանները չենք ունենա տեսչական մարմնի ստուգումների արդյունքում, կունենանք քրեական գործի շրջանակներում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունն ունի հնարավորություն իրականացնելու ամենօրյա մոնիթորինգ Ամուլսարի հանքում տեղի ունեցող աշխատանքների ազդեցությունը գնահատելու համար։ Եթե արձանագրվի որևէ խախտում և դրանք չվերացնելու պարագայում կառավարությունն ունի նաև լծակներ՝ հանքի շահագործումը մեկընդմիշտը արգելելու համար:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ամուլսարի հանքի շահագործման ամենամոտ ժամկետը 2020 թվականի չորրորդ եռամսյակն է, բայց ամենահավանական ժամկետը 2021 թվականի առաջին եռամսյակն է:

ՀՀ վարչապետը նաև հավելեց, որ ոչ մեծ ծավալի զուտ հողային աշխատանքներ տեղում հնարավոր են:

«Եթե այսօր բացվեն Ամուլսարի հանք տանող ճանապարհներն, այնտեղ շինարարություն չի սկսվելու առնվազն մինչև 2020 թվականի ապրիլ: Բայց ճանապարհի փակ լինելը հենց այսօր միջազգային տնտեսական իմիջի և վարկանիշի տեսանկյունից Հայաստանի համար լրջագույն խնդիրներ է ստեղծում՝ ստեղծելով Հայաստանի վարկանիշի անկման շատ կոնկրետ հնարավորություն»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+