ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 9-ին հերթական զինվորական կոչում ստանալու կապակցությամբ ընդունել է Սարգիս Ստեփանանին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Սարգիս Ստեփանյանը ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն է։
Դավիթ Տոնոյանը Սարգիս Ստեփանյանին շնորհավորել է փոխգնդապետի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ:Դավիթ Տոնոյանը հետաքրքրվել է Ստեփանյանի զինվորական առօրյայով և նրա ուժերով հիմնադրված ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիային առչվող հասարակական գործունեությամբ, մաղթել է անսպառ ուժ և եռանդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






