Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերել են 102–րդ ռուսական ռազմաբազայի 23-ամյա զինծառայողի դի: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ այժմ քննություն է տարվում ռուսական 102-րդ ռազմաբազայի 23-ամյա զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
«Այս պահին որևէ վարկած չկա, թե ինչն է զինծառայողի մահվան պատճառը»,- ասված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






