Երևանում սեպտեմբերի 12-ին կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միության (ՌՏՀՄՀ) 17-րդ նիստը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը:
ՀԱՊԿ ՌՏՀՄՀ 17-րդ նիստը վարել է ՀԱՊԿ ՌՏՀՄՀ նախագահ, ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։ Նիստը բացել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ողջույնի խոսքով դիմելով նիստի մասնակիցներին:
Նիստերի աշխատանքներին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ քարտուղարության անդամները, ՌՏՀՄՀ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի Հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության պատվիրակություններն Ազգային մասերի ղեկավարների գլխավորությամբ:
Նիստի շրջանակներում տեղի է ունեցել ռազմական տեխնիկայի ստանդարտացման, ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերին մատակարարվող առարկաների, դրանց որակի ապահովման ու վերահսկման համալիր համակարգային մոտեցման հայեցակարգի և մի շարք այլ թեմաներով մասնագիտական քննարկումներ։
Նիստի արդյունքում ստորագրվել է ՌՏՀՄՀ որոշումները և ամփոփիչ արձանագրութունը:
Սեպտեմբերի 10-11-ը Երևանում անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) աշխատանքային խմբերի և համակարգող խորհուրդների նիստերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






