Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել Դավիթ Սանասարյանը:
Ըստ Դավիթ Սանասարյանի գրառման՝ ԱԱԾ-ն մերժել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբանների հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը։
Դավիթ Սանասարյանի նկատմամ քրեական գործ հարուցելուց հետո վերջինիս լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։
Սեպտեմբերի 5-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պաշտպանների հետ որոշել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել՝ հղում անելով քրեական գործում արդեն առկա ողջ նյութերին:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ն 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






