Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝ Արցախի Հանրապետություն մի խումբ ֆրանսիացի պատգամավորների այցի առնչությամբ:
Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։Վերջինիս փոխանցվել է բողոքի նոտան։
Ադրբեջանական կողմը նշել է, որ ֆրանսիացի խորհրդարանականներն Արցախ են այցելել՝ առանց Բաքվի հետ համաձայնեցման:
Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է խորհրդարանականներին ներառել «սև ցուցակ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին եռօրյա աշխատանքային այցով Արցախ է այցելել Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունը։ Այցի շրջանակներում ֆրանսիացի խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել Արցախի քաղաքական ղեկավարության հետ։ Այցի շրջանակներում սեպտեմբերի 11-ին Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում տեղի է ունեցել Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակի բացումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






