ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում, որ առաջիկա օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն էլ կազատի զբաղեցրած պաշտոնից:
«Ես դա չեմ բացառում, դա վարչապետի իրավասությունների շրջանակներում է, բայց դրա համար ոչ նախադրյալներ կան, ոչ էլ հիմքեր։ Հավերժ պաշտոններ չկան», — լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Տոնոյանը նշել է, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականն իր համար անակնկալ էր ։
Ինչ վերաբերում է Վանեցյանի հրաժարականի պատճառներին, նախարարը նշել է․ «Եթե իմ գործընկերները նպատակահարմար գտնեն ինձ հետ կիսվել, ես կլսեմ նրանց»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






