Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերի գլխավոր շտաբն անց են կացնելու աննախադեպ ծավալի և բնույթի ռազմավարական զորավարժություններ: Սեպտեմբերի 18-ին կայացած ԱՀ կառավարության նիստում հայտնել է ԱՀ Պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը:
Կարեն Աբրահամյանը տեղեկացրել է, որ զորավարժության առջև դրված հիմնական նպատակներն են՝ ստուգել զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական իրականացումը, հակառակորդի կողմից ագրեսիայի սկսման սպառնալիքի պայմաններում վերհանել պրոբլեմային հարցերը և որոշել դրանց արդյունավետ լուծման ուղիները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման, զինված ուժերի կառավարման մարմիններին և զորահավաքային ռեսուրսներին տալ գործնական փորձ՝ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զորահավաք հայտարարելու ժամանակ՝ զորահավաքային խնդիրների կատարումով:
Հավելենք, որ սեպտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ պաշտպանական այս եզակի միջոցառմանը ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






