Սեպտեմբերի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագին ու Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնատան Լաքոթին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների շարունակական ամրապնդումը տարբեր ոլորտներում, իսկ դեսպան Լաքոթն էլ իր հերթին կարևորել է փոխվարչապետի գրասենյակի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վեդիի ջրամբարի կառուցման հետ կապված ընթացիկ հարցեր:
Վեդի ջրամբարը կառուցվում է ԶՖԳ հետ համագործակցությամբ՝ վարկային ծրագրի շրջանակներում ու հանդիսանում է գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ամենամեծ նախագիծը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ֆրանսիական «Դասո սիսթեմս» ու «Թալես» ընկերությունների հետ ընթացող երկխոսությանը: