Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն:
Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
ՀՀ և ԱՀ բարձրագույն քաղաքական ղեկավարությունը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը աղոթք է հնչեցրել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






