Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ դեսպանության Ֆեյսբուքյան էջից։
Ուղերձում ՌԴ նախարարը նշում է, որ բազմադարյան բարեկամության և դաշնակցային գործընկերության վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները շարունակում են առաջընթաց ձևով զարգանալ:
Նա հավելում է, որ երկու երկրները միջազգային և տարածաշրջանային հարթակներում արդյունավետ կերպով փոխգործակցում են ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում։
ՌԴ արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ևս շարունակել երկկողմ համագործակցությունը՝ հանուն եղբայրական պետությունների և ժողովուրդների բարօրության, խաղաղության և անվտանգության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






