Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Արցախում անց են կացվելու ՀՀ և ԱՀ պաշտպանական ուժերի մասնակցությամբ ռազմական զորախաղեր։ Նշենք, որ վերջիններիս միանալու են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
Վերոնշյալ զորախաղերը անցկացվում են 2 հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում. դրանք զուգորդվում են ՀՀ զինված ուժերում մեկնարկող ‹‹Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը›› թեմայով ռազմավարական զորավարժություններին:
Աղբյուրը նշում է, որ անցկացվող զորավարժության նապատակն է ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ԱՀ և ՀՀ ընդհանուր զորահավաքի պլանների իրականին համապատասխանությունը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՊԲ ղեկավարման օղակներին ու զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորախաղերին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումն ու ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը, հակառակորդի հնարավոր ագրեսիայի դեպքում հավանական զարգացումների գնահատումն ու դրանց լուծման արդյունավետ ուղիների առաջադրումը:
Զորախաղերն անցկացվելու են եռափուլ սկզբունքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






