«Բաց հասարակության հիմնադրամների» հիմնադիր-ղեկավար Ջորջ Սորոսը ցանկություն էր հայտնել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով որևէ կերպ չի հաջողվել հանդիպել Ջորջ Սորոսի հետ։
Նիկոլ Փաշինյանի խոսքով «Փաշինյանը Սորոսի մարդն է» թեմայի շուրջ երկու վարկած է շրջանառվում։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայատանում տեղի ունեցած հեղափոխությունն իրականացվել է հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության կողմից։
«Նրանք, ովքեր ուզում են Սորոս կամ ինչ-որ բան խառնեն, նրանք ուզում են վիրավորած լինել հայ ժողովրդի արժանապատվությանը։ Այդ մարդկանց հայ ժողովուրդը նետել է պատմության աղբանոցը, որից դուրս չեն գալու»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






