Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսի Գրանդ Փարքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում անդրադարձել է հայրենադարձության գաղափարին։
«Հայաստանում ապրել չի նշանակում միայն ֆիզիկապես ապրել Հայաստանում: Ապրել Հայաստանում նշանակում է նաև ապրել Հայաստանով և ես համարում եմ, որ ձեզնից շատերը միշտ էլ ապրել են Հայաստանում և այսօր էլ ապրում են Հայաստանում, որովհետև ես տեսնում եմ և գիտեմ, որ դուք ապրում եք Հայաստանով և դա է ամենակարևորը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ապրել Հայաստանում չի նշանակում տարին 12 ամիս ֆիզիկապես գտնվել Հայաստանում:
«Ընդհանրապես, 21-րդ դարում որևէ երկրում ապրել չի նշանակում տարին 12 ամիս անընդհատ ֆիզիկապես գտնվել նույն տեղում: Ժամանակակից աշխարհն այնպիսին է, որ բազմաթիվ մարդիկ, առավել ևս հաջողակ մարդիկ, տարվա մեծ մասն անցկացնում են ճամփորդությունների մեջ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մեծ հայրենադարձություն նշանակում է նաև, օրինակ, տարվա ընթացքում անպայման մեկ ամիս, երկու ամիս ֆիզիկապես գտնվել և ապրել Հայաստանում:
ՀՀ վարչապետը նշել է, որ այսօր Հայաստանում և Երևանում անշարժ գույքի գներն էականորեն աճում են և Երևանում, Հայաստանում տուն ունենալը նշանակում է շատ լավ և հուսալի ներդրում անել:
«Դիմում եմ նրանց, ովքեր դեռևս տուն չունեն Հայաստանում՝ յուրաքանչյուր հայ պետք է տուն ունենա Հայաստանում: Հայրենադարձությունը նշանակում է բիզնես ունենալ Հայաստանում, և ամենակարևորը՝ ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Յուրաքանչյուր հայ պետք է ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, Armenia Today-ին հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ...