Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է իր զինված ուժերում կորուստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իբր Աբդուլռահմանով Ռամին Շովքեթ օղլուն տեղանքում չի կողմնորոշվել և մոլորվել է չեզոք գոտում՝ հայկական դիրքերին մերձակա տարածքում։
Ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով սպանված ադրբեջանցի զինծառայողի դին մնացել է չեզոք գոտում և զինվորի մարմինը տարհանելու համար ադրբեջանական կողմը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչություն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Ադրբեջանցիները, չեզոք գոտում թողնելով մեկ դի, հետ են շպրտվել ելման դիրքերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







