Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սեպտեմբերի 23-ին կայացել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ ԶինաիդաԳրեչանիի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ ժողովի լրատվության և հանրային կապերի վարչությունից։
Կողմերը հանդիպման ընթացքում կարևորել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները և այդ հարաբերությունների ամրապնդման գործում ընդգծվել է խորհրդարանների դերը:
Զինաիդա Գրեչանին, արժևորելով Հայաստանի և Մոլդովայի միջև քաղաքական և տնտեսական կապերը, նշել է, որ առկա են զարգացաման հեռանկարներ հատկապես ապրանքաշրջանառության և գյուղատնտեսության ոլորտներում:
Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահն անդրդարձել նաև 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արժեքներին և իրենց համակրանքն են հայտնել դրա արդյունքում մեկնարկած՝ քաղաքական, տնտեսական և իրավական ոլորտներում բարեփոխումների օրակարգին:
Արարատ Միրզոյանը, շեշտելով Հայաստանի և Մոլդովայի միջև ձևավորված պատմական, քաղաքական և հումանիտար կապերը, կարևորել է երկու երկրների խորհրդարանականների համատեղ աշխատանքը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում: Խորհրդարանի ղեկավարն արժևորել է Մոլդովայի հայ համայնքի ուրույն դերը երկու երկրների հարաբերությունների խորացման հարցում:
Հանդիպման ավարտին Զինաիդա Գրեչանին ՀՀ Ազգային Ժողովի նախագահին հրավիրել է Մոլոդովայի Հանրապետություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






