Վլադիմիր Պուտինը հանձնարարել է համաձայնագիր ստորագրել Աբխազիայի զինված ուժերի արդիականացման ծախսերի ֆինանսավորման մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթը հրապարակվել էիրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում։
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր աբխազ գործընկեր Մերաբ Կիշմարիայի հետ պայմանավորվել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին:
Նոր համաձայնագրի ստորագրումից առաջ Մոսկվան և Սուխումին բանակցություններ կանցկացնեն, որոնց կմասնակցեն արտաքին գործերի նախարարությունը և պաշտպանության նախարարությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Աբխազիայի անկախությունը ճանաչել է 2008 թվականի օգոստոսի 26-ին:
Մոսկվան մեծածավալ ֆինանսական և սոցիալ-տնտեսական աջակցություն է ցուցաբերում Աբխազիայի զարգացման համար։ Մասնավորապեա՝ Աբխազիային 2017-2019 թվականներին աջակցելու համար ներդրումային ծրագրի ծավալը կազմել է շուրջ 6 միլիարդ ռուբլի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






