Ռուսաստանի կողմից ձեռք բերված C-400 ՀՕՊ համակարգերը դեկտեմբեր ամսին հավաքված կլինեն, իսկ ապրիլին պատրաստ կլինեն շահագործման համար։ Այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմաիլ Դեմիրը։
Դեմիրը նշել է, որ համալիրների շահագործման հարցում կան մի շարք տեխնիկական հարցեր, որոնցից մեկն էլ մասնագետների պատրաստումն է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին՝ թուրք զինծառայողներն արդեն Ռուսաստանում վերապատրաստում են անցնում C-400 համալիրների շահագործման համար։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը սեպտեմբերի 16-ին ավարտել է C-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակի մատակարարումը, իսկ առաջին խմբաքանակի մատակարարումն ավարտվել է հուլիսի 25-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






