ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերջին հայտարարություններին և այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Իմ լիազորություններից ելնելով՝ այս խնդրի հետ կապված որևէ ավելացնելու բան չունեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածին»,- նշել է Տիգրան Ավինյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչ հակասություններ կան Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի միջև:
Տիգրան Ավինյանի կարծիքով՝ պետական պաշտոնյան, նույնիսկ պաշտոնից հեռանալուց հետո չպետք է նման հայտարարություններ անի:
«Պաշտոնանկությունից հետո նմանատիպ հայտարարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն կարող բերել: Նման ձևով հեռացումն ինձ համար անհասկանալի է և անընդունելի»,- նշել է Տրգրան Ավինյանը:
Մեկնաբանելով Արթուր Վանեցյանի այն հայտարարությունը,թե «վարչապետը մարդիկ է ուղարկում իր մոտ, որ ինքը չխոսի և խախտում է պայմանավորվածությունը», Տիգրան Ավինյանը նշել է, որ ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, կարող է ասել, որ նա երբեք այդպիսի մեթոդներով չի առաջնորդվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






