Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:39

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մի շարք հանդիպումներ է ունեցել

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մի շարք հանդիպումներ է ունեցել

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄՆ։ ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի և Կանադայի նախկին վարչապետ Ժան Քրեթեյնի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նիկոլ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսը քննարկել են երկկողմ գործակցության զարգացման հարցեր, անդրադարձել տնտեսական կապերի ակտիվացման հնարավորություններին, մտքեր փոխանակել տնտեսությունների ներկայիս վիճակի և դինամիկայի շուրջ։ Հայատանի և Հունաստանի վարչապետներն ընդգծել են Երևան-Աթենք ուղիղ օդային հաղորդակցության կարևորությունը՝ նշելով, որ այն գործում է և նպաստում առևտրատնտեսական գործակցության և զբոսաշրջային կապերի զարգացմանը։ Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ծավալված համագործակցությանը՝ այն գնահատելով արդյունավետ։

Հայատանի ու Չեխիայի վարչապետներն անդրադարձել են տնտեսական, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, ծառայությունների ոլորտներում համագործակցության հեռանկարներին։

Նիկոլ Փաշինյանն ու Անդրեյ Բաբիշը մտքեր են փոխանակել նաև Եվրոպական միության շրջանակում փոխգործակցության, մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումների և մարտահրավերների շուրջ։

Հայաստանի վարչապետը կարևորել է Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումն Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Կանադային նախկին վարչապետ Ժան Քրեթեյնի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական, մասնավորապես, ենթակառուցվածքների, նորարարությունների, կենսաթոշակային շուկայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ում Հայաստանի և Կանադայի մշտական ներկայացուցիչների մակարդակով շարունակել քննարկումները կոնկրետ ծրագրերի շուրջ։

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպումներ է ունեցել Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+