Իտալիայում ՀՀ դեսպանությունն իր Ֆեյսբուքյան կայքէջում հայտարարություն է տարածել, ըստ որի այսօր՝ սեպտեմբերի 25-ին Իտալիայի Սենատը 242 կողմ և 2 ձեռնպահ ձայներով վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
«Հուսով ենք, որ շուտով այն կվավերացվի նաև Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից»,- նշվում է հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






