Հարավային ուղղությամբ, իրականացված ադրբեջանական դիվերսիայի վերլուծությունը ցույց է տվել, որ չեզոք գոտում ծանր վիրավորում էր ստացել ևս մեկ ադրբեջանցի զինծառայող, ով հասցրել էր մի կերպ իրեն շպրտել իրենց խրամատ։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
Այս մասին նշում էին նաև միջադեպին ականատես մեր զինծառայողները։
Սեպտեմբերի 22-ին ժամը 16։15-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ իրականացված անհաջող դիվերսիոն փորձի արդյունքում վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող Գուրբաթ Գուրբաթ օղլու Գուլիևը (Qürbət Qürbət oğlu Quliyev)։
Գուլիևը մահացել է սեպտեմբերի 25-ին։ Այդ մասին հավաստում են ադրբեջանակն սոցցանցերում հայտված զինծառայողի հուղարկավորության արարողության լուսանկարներն ու տեսանյութը։
Նշվում է, որ ադրբեջանցի զինծառայողի կոչումն ու զորատեսակը դեռ պարզ չէ, սակայն լուսանկարներից նկատելի է, որ ժամկետային զինծառայող չէ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքեր: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
Սպանված զինծառայողի մարմինը հայկական կողմը հանձնել է Բաքվին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






