ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հիմնավորված է համարում «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը: Այս մասին նախարարը հայտնել է այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ։
«Ես ծանոթացել եմ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման փաստաթղթում ներկայացված հիմնավորումներին։ Կարծում եմ, որ ՍԴ-ում իսկապես խնդիրներ կան։ Այս փաստաթղթում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման օգտին ներկայացված փաստարկները համոզիչ են»,- ասաց արդարադատության նախարարը՝ հավելելով, որ Հրայր Թովմասյանը թույլ է տվել էական կարգապահական խախտում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծ էր ուղարկել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով: Հանձնաժողովը քննարկված օրինագծերի վերաբերյալ տվեց դրական եզրակացություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






